Մեր մասին 

 Մեր գործունեության առաջին տարվա ընթացքում, մենք արդեն իսկ հասցրել ենք գրավել մեր հաճախորդների սերն ու վստահությունը: Որպես երիտասարդ կազմակերպություն, մենք լի ենք նոր զարգացման պլաններով, և մեր նպատակների իրականացման հարցում տրամադրված ենք շատ վճռական:Մենք Հայաստանում ցանկանում ենք ստեղծել ֆինանսական ծառայությունների տրամադրման մի նոր որակ: Որպես վարկային միջնորդական կազմակերպություն՝ մենք չափազանց կարևորում ենք մեր հաճախորդների գոհունակությունը: Քանի որ, վարկային գործընթացները ձանձրալի, բարդ և ժամանակատար համբավ ունեն, մենք ցանկանում ենք կոտրել այդ կարծրատիպը և առավելագույնս պարզեցնել այս գործընթացը մեր հաճախորդների համար։